Ալիեւի զանգերը

Ալիեւի զանգերը

 Պետական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ օրվա ընթացքում Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի նախկին եւ Իրանի նախագահներ Նազարբաեւի եւ Ռոհանիի հետ: Դրանց թեմայի մասին որեւէ տեղեկություն չի տարածվել: Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում Ալիեւը կապվել է Ղազախստանի ոչ թե գործող, այլ՝ նախկին նախագահի հետ, որը ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի շահերի լոբբիստի եւ ՌԴ նախագահի հետ վստահելի հարաբերություններ ունեցող գործչի համարում ունի: Իսկ Իրանի նախագահի հետ կապվելու պատճառը, հավանաբար, նախօրեին Հայաստանում այդ երկրի դեսպանի հանդիպումն է պաշտպանության նախարարությունում: