Գիտնականները «տիեզերական հրեշներ» են հայտնաբերել
Գիտնականները Ծիր Կաթինի կենտրոնում հայտնաբերել են էկզոտիկ պուլսարների կլաստեր։
Դրանք մեր մոլորակից հեռու են 18 հազար լուսային տարի։ Պուլսարները հանդիսանում են շատ արագ պտտվող նեյտրոնային աստղեր, որոնք ավելի վաղ գոյություն ունեցած ավելի մեծ աստղերի կործանումից հետո մնացած գերխիտ միջուկներն են։ Հայտնաբերված պուլսարները ի վիճակի են ոչնչացնելու այլ աստղեր իրենց պլազմային ցանցերով եւ կոչվում են «սարդոստայնային պուլսարներ» կամ «վամպիր պուլսարներ»։ Դրանք սովորաբար կուլ են տալիս իրենց կոմպանյոն աստղերին։
Գիտնականները այդ երկնային մարմինները համարում են «տիեզերական հրեշներ» իրենց ունեցած քայքայիչ բնույթի պատճառով։ Այս բացահայտումը, ըստ գիտնականների, կարող է օգնել ավելի լավ հասկանալու, թե ինչ բան են պուլսարները եւ ինչ ազդեցություն են թողնում դրանք այն միջավայրում, որտեղ «բնակվում» են։
Կարծիքներ