Ալեքսեյ Նավալնուն հուղարկավորեցին (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը տեղի է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հուղարկավորումը։
Մինչև այդ, նրա դին բերվել է մայրաքաղաքի Մարինյոյի Աստվածածնի սրբապատկեր եկեղեցի։
«Նավալնի, Նավալնի՛», «Չենք հանձվի», «Առանց Պուտին Ռուսաստան»․ «Ոչ պատերազմին»․ Մոսկվայում հարյուրավոր քաղաքացիներ այս և այլ վանկարկումներով են դիմավորել ընդդիմադիր գործչին, երբ նրա աճյունը դիակառքով մոտեցրել են եկեղեցուն։
Եկեղեցու մերձակայքում իրավապահները ուժեղացված հսկողություն էին հաստատել, նաև նախազգուշացրել տաճարում ձայնա և տեսանկարահանումների արգելքի մասին։ Բացի այդ, Կրեմլից զգուշացրել էին, որ այսօր չարտոնված հավաքների մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն օրենքով։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին՝ ռուսական բանտում, նախնական վարկածով՝ թրոմբից։ Նրա ընտանիքի անդամները, ընկերներն ու քաղաքական թիմը, սակայն, վստահ են՝ Նավալնուն սպանել են և դրա մեջ մեղավոր են ՌԴ իշխանությունները։
Կարծիքներ