Թիկնիզյանը Իտալիայու՞մ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Համաձայն շրջանառվող տեղեկատվության՝ նրան աչքի տակ է առել Ա Սերիայի «Վերոնա» ակումբը։
Իտալական թիմը ձախ եզրի համար նոր ֆուտբոլիստ է փնտրում, և Թիկնիզյանը դիտարկվում է որպես մի շարք հավանական թեկնածուներից մեկը, որը կարող է համալրել այդ դիրքը։ Գաղափարը գտնվում է ակտիվ քննարկման փուլում՝ Նաիրի ներկայացուցիչն ու «Լոկոմոտիվը» արդեն կապ են հաստատել և սկսել բանակցությունները հնարավոր տեղափոխության շուրջ։
Կարծիքներ