Հայտնի երգչուհի Կարդի Բին ամուսնալուծվում է

Հայտնի երգչուհի Կարդի Բին ամուսնալուծվում է

Ամերիկացի հայտնի հիփ-հոփ երգչուհի Կարդի Բին դիմել է դատարան՝ ռեփեր Օֆֆսեթից բաժանվելու համար։ Այս մասին մասին հայտնում է TMZ-ն։

Համաձայն հրապարակման, ամուսնալուծության պատճառը դավաճանությունն է եղել։ Որոշումը ինքնաբուխ չի կայացվել, այն հասունացել է տեւական ժամանակ։ Հայտնի է, որ արտիստները արդեն վաղուց միմյանցից հեռացել էին, թեեւ այս տարվա առաջին կեսին փորձել են վերականգնել հարաբերությունները։

Պարբերականը նշում է, որ Կարդի Բին արդեն փաստաբան է վարձել եւ դիմել դատարան՝ պահանջելով իրեն վերապահել երեխաների խնամակալության հիմնական իրավունքները։

Հիշեցնենք, որ Կարդին ու Օֆֆսեթն ունեն երկու երեխա՝ վեցամյա Կալչեն եւ երկու տարեկան Վեյվը։ Հիշեցնենք նաեւ, որ նրանք ամուսնացած են 2017 թվականից։ 2020 թվականին Կարդի Բին արդեն մեկ անգամ դիմել էր ամուսնալուծության համար, բայց հետո հետ էր կանչել հայցը։