Գերմանիան որոշում է կայացրել հօգուտ «Հյուսիսային հոսք 2»-ի․ Անգելա Մերկել

Գերմանիան որոշում է կայացրել հօգուտ «Հյուսիսային հոսք 2»-ի․ Անգելա Մերկել

Գերմանիան հանդես է գալիս «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարության օգտին եւ ցանկանում է զարգացնել առեւտրային հարաբերություններն Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵԽԽՎ-ում ունեցած տեսակապային ելույթի ժամանակ։ Նա ասել է, որ գազամուղի նախագծի իրականացման հետ կապված վեճերը ավելի գլոբալ խնդիրների մի մասն են, որոնք առկա են եվրոպական երկրների եւ Մոսկվայի միջեւ։ Նա նաեւ ասել է, որ ի շարս այլ բաների, այն ունի նաեւ քաղաքական պայքարի տարրեր։ Այդուհանդերձ, ըստ Մերկելի․ «Գերմանիան որոշում է կայացրել կառուցել «Հյուսիսային հոսք 2»-ը»։ Նա նաեւ ակնարկել է, որ Նավալնու հետ կապված խնդիրը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ ծրագրի իրականացման համար։