Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին

Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հաստատել է, որ կմասնակցի այս տարվա հոկտեմբերի մեկին Երեւանում տեղի ունենալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախագահ Դոդոնը, ներկայացնելով իր եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը։ Մոլդովայի նախագահի խոսքերի համաձայն, ինքը եւ նախագահ Լուկաշենկոն մտքեր են փոխանակել երկու երկրներում տիրող քաղաքական կացության եւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման հարցերի շուրջ։