Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում (տեսանյութ)

Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում (տեսանյութ)

Հետևողական, նվիրված ու թիմային աշխատանքի շնորհիվ Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցն արդեն կառուցված է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում և հասանելի է մարզի շուրջ 21000 տնային տնտեսության։  

Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ Team-ը ենթակառուցվածքի արդիականացումը և ցանցի կառուցումը սկսել է հենց մարզերից։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը կօգնի տեխնոլոգիական, ֆինանսաբանկային և տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, իսկ անհատներին արագ ու հուսալի կերպով կկապի աշխարհին։

«Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս մենք ոչ թե մտածում ենք` ինչ կտա այն այս պահին, այլ որքան երկար կարող է այդ ծրագրի արդյունքը սպասարկել մեր հայրենակիցներին ու ինչ ընդհանուր օգուտ կտա մեր երկրին: Մեզ համար շատ կարևոր ու խորհրդանշական քայլ էր ժամանակակից այս ենթակառուցվածքի  կառուցման աշխատանքներն առաջինն ավարտել Սյունիքի մարզում»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Այս ցանցը նպաստում է նաև մարզաբնակ երիտասարդների համար կրթության հավասար հնարավորությունների ձևավորմանը․ հաշվի առնելով վերջինիս կարևորությունը՝ ընկերությունն այս նոր սերնդի ինտերնետը տրամադրել է Մեղրիի նորաբաց Լոֆթ երիտասարդական կենտրոնին։ 

Խոսելով համագործակցության մասին «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը նշում է․ «Լոֆթ կենտրոնը երիտասարդների ոչ ֆորմալ կրթության, ինքնազարգացման և մասնագիտական առաջին քայլերի լավագույն հարթակն է։ Գերարագ ինտերնետի առկայությունը լավագույն միջոցն է՝ կրճատելու մարզ-մայրաքաղաք, ինչու չէ նաև մարզ-աշխարհ տարածությունը։ Այն հնարավորություն է տալու մարզաբնակ երիտասարդին՝ լավագույն ոչ ֆորմալ կրթությունը ստանալու»։

Սյունիքի մարզում Team-ի գերարագ, մինչև 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցին հնարավոր է միանալ Կապան, Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում։ 

Հայաստանի տարածքում այս ցանցն արդեն աշխատում է Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն հասանելի է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։

Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետին հնարավոր է միանալ՝ բաժանորդագրվելով  Cosmo սակագնային փաթեթներին, որոնք  ներառում են մինչև 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ։ 

Team Telecom Armenia-ի մասին

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որն իրականացրել է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ 

Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին: