Բաց նամակ «հեռավոր ու ոչ չեզոք մարդուն»

Բաց նամակ «հեռավոր ու ոչ չեզոք մարդուն»

Հավանաբար հաջորդ այսպիսի հրապարակումը կանվանվի «Բաց նամակ ոչ այնքան հեռավոր ու ոչ չեզոք մարդուն», եթե նկատի ունենանք, որ ի տարբերություն նախորդ հրապարակման («Բաց նամակ հեռավոր ու բոլորովին չեզոք մարդուն»): Ինչպես կասեր պերեստրոյկայի գլխավոր ճարտարապետ, նույն ինքը՝ ԽՍՀՄ-ը քանդող աշխղեկ Գորբաչովը, Вот, видите процесс пошел (կարծես, խանութներում բանջարեցենի հայտնվելու կապակցությամբ): Նկատի ունեմ, որ ֆեյսբուքյան օգտատեր Manas Manas –ի հա­մար ես արդեն Գագիկ ջան եմ: Հենց այդպես էր նա դիմել ինձ՝ արձագանքելով Лицо карабахской национальности հրապարակմանը: Այդպես են դիմում ինձ իմ հարևանները: Գուցե Manas Manas –ն էլ իմ կողքին է ապրում: Ով իմանա:
Ուրեմն, այսպես, Manas Manas ջան (երբևի հնարավոր կլինի՞ միմյանց ջան ասելով բոլոր գնան ընտրությունների), գուցե աթոռակռվի ու ագահության պահով համաձայնեի ձեզ հետ, բայց ոչ ղարաբաղցիներով երևանցիներին ահաբեկելու ա­ռու­մով: Ենթադրենք, թե եղել է այնպես, ինչպես որոշներն ասում են կամ շահար­կում:

Մի պահ պատկերացնենք, թե Շիրակի մարզում ինչ-որ հանցավոր խումբ է գործում կամ ինչ-որ մարդիկ սադրում են մյուսներին՝ անկարգություններ անելու: Եթե խոսքը մեծամասշտաբ անկարգությունների մասին է, ապա տեղաբնակ ոստիկաններին չի կարելի ներգրավել հասարակական կարգի վերականգնման գործում, քանի որ նրանցից շատերն այդտեղ ապրելու են: Խոսքը վախի մասին չէ, այլ հարգանքի, քանի որ երբեմն ստիպված կլինես ուժ գործադրել, ինչի արդյունքում անկանխա­տեսելի հետևանքներ կառաջանան: Իսկ ոստիկանի նկատմամբ հար­գանքը երբեմն ավելի մեծ կանխարգելիչ գործոն է հանցագործությունները կանխելու համար, քան օրենքով սպառնալը: Հիմա, այդ ոստիկաններն ինչպես թող­նեն իրենց ծնողներին ու իրենց հայրական տներն ու հեռանան: 

Ինչևէ: Հիմա երևանցիներին ծեծելուն անդրադառնանք: Ես երևանցի եմ, բայց մեծագույն հաճույքով կծեծեի այն երևանցիներին, ովքեր խցանումների պատճառ են դառնում և ավտոմեքենան վարում են՝ արհամարելով երթևեկության մյուս մաս­նակիցներին, ովքեր փչացնում են հանրային այգին, որի պահպանման վրա 18 տա­րի է մեծ ջանքեր եմ գործադրում: Նույնիսկ թշնամի երկրից մարդ կբերեի, որպեսզի նրանց ծեծեին, ովքեր իմ խնդրանքն անտեսելով իրենց շներին …անել են տալիս այն կանաչի մեջ, որն իմ պատկերացմամբ երեխաների թավալվելու համար է: Ինչպես չծեծես մեկին, ով իր շանը գերադասում է երեխաներից:

Ծեծելու մասին, կրկին: 2000-ական թվականներին մի պարկեշտ, իսկական տղամարդ ղարաբաղցի (երբ ենք վերջ տալու ղարաբաղցի, սիսիանցի ու նման արտահայտություններին), ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու 1990-ականների վերջին հարկայինում (թերևս համակարգի ամենապարկեշտ անձնա­վորությունն էր), մարզերից մեկում ծեծի է ենթարկում (հավանաբար ոչ ղարա­բաղցի) մեկին, ով մի քանի հոգով մահամերձ էր դարձրել իր ոստիկան եղբորը: Ինքնիրավչություն: Դրա մասին իմացել էր երկրի նախագահը (միտումնավոր չեմ նշում ով) և կարգադրել էր նրան ազատել համակարգից: 

Ծեծելու մասին: Գուցե այն ժամանակ լավ չե՞ն ծեծել, որ այսպես ստացվեց…

Գագիկ Վարդանյան