Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը 650 է

Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը 650 է

Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ոչ միան հայ-ադրբեջանական սահմանին՝ Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական սահմանային դիրքերի մոտ տեղի ունեցածի վերաբերյալ քննարկումն էր ու Պաշտպանության նախարարի զեկուցումը, այլև արտակարգ դրությունն արդեն չորրորդ անգամ երկարաձգելը։ Մինչ հարցի քննարկումը Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե ինչ իրավիճակում են գտնվում։

Թորոսյանն ասաց, որ շաբաթ օրն ունեցել ենք 577 նոր դեպք, կիրակի՝ 182, ընդհանուր դեպքերի քանակն այպսիսով դառնում է 32151։

Կիրակի օրվա դեպքերի թիվը էականորեն ցածր լինելը պայմանավորված է քիչ թվով թեստերով, որն էլ պայմանավորված է ոչ աշխատանքային օրով։Ինչ վերաբերում է մահճակալային համակարգի ծանրաբեռնվածությանն ու ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին, ապա ծանր և ծայրահեղ ծանր  պացիենտների թիվը 650 հոգի է, որոնցից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ի տարբերություն վերակենդանացման մահճակալների, որոնք շարունակում են լիքը լինել, սովորական մահճակալները և թթվածնով մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են։ Առավոտյան իննի դրութամբ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չկար։ Այսինքն՝ վիճակը թեթևանալու միտում ունի

Նախարար Թորոսյանը հայտնեց, որ կարևոր է համարում արտակարգ դրությունը առնվազն ևս մեկ անգամ երկարաձգելը։