Մասիս Մայիլյանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

Մասիս Մայիլյանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Շնորհավորել եմ Վաղարշակ Հարությունյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում:

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին և կարևորել հանրապետությունում կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։

Երկուստեք նշել ենք Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը»: