Ռուսամետների հավաք՝ տարօրինակ կազմով

Ռուսամետների հավաք՝ տարօրինակ կազմով

Այսօր Երևանում կայացել է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմակերպված «Աշխարհն առանց նացիզմի եւ հանուն ավանդական արժեքների» Հայաստանի կանանց ֆորումը։ Միջոցառմանը ներկա են եղել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչներ։ Կազմակերպիչների թվում նկատեցինք Հայկ Բաբուխանյանին, Տիգրան Ուրիխանյանին, Աբգար Ափինյանին եւ շատ ուրիշների։ Սակայն մեզ հատկապես զարմացրեց Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ներկայությունը։

Մեր հարցին, թե ինչպես է հայտնվել այս ֆորումի մասնակիցների թվում, պարոն Չարչյանն ասաց․ «Ինձ հրավիրել է Հայկ Բաբուխանյանը։ Ես չգիտեի, թե ովքեր են լինելու այդ միջոցառմանը։ Հյուրերի կազմի մասին տեղյակ չեմ եղել։ Ես որպես հյուր եմ գնացել»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանը։

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպիսին է իր առողջական վիճակը, ԱԺ պատգամավորն ասաց․

«Աշխատանքի անցնելու համար՝ բավարար է»։