Կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մրցույթ է հայտարարում

Կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մրցույթ է հայտարարում

Կառավարությունը մրցույթ է հայտարարում կորոնավիրուսի կանխարգելման ու տարածման նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշման  համաձայն. «Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհային մրցույթի իրականացման նպատակով ստեղծել Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Կորոնավիրուսի  տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 22 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11005 գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը կազմում է առաջին տեղի համար 10 մլն դրամ, երկրորդ տեղի համար` 5 մլն դրամ, երրորդ տեղի համար` 3 մլն դրամ, չորրորդ տեղի համար` 2 մլն դրամ, հինգերորդ տեղի համար` 2 մլն դրամ»: Մրցութային հանձնաժողովն էլ բաղկացած է 12 հոգուք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանի նախագահությամբ, հանձնաժողովի կազմին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով: