Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը և ապրել խաղաղ

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը և ապրել խաղաղ

Մասնագետները խորհուրդ են տալիս զբաղվել յոգայով, մեդիտացիայով, սպորտով, բավարար ժամանակ հատկացնել քնին, խորը շնչել և այլն։ Բայց այս խորհուրդներն ընդհանրական են և կոնկրետ իրավիճակներում միգուցե արդյունավետ չլինեն։

Առանձնացրել ենք սթրեսի դրսևորման մի քանի ձևեր, որոնց հաճախ ենք առերեսվում և փորձել ենք առաջարկել դրանցից ազատվելու պարզ, հեշտ ու կոնկրետ քայլեր։

Երբ սպասում եք որևէ իրադարձության և այն չափից դուրս կարևոր է ձեզ համար, սպասողական ահանգստությունից խուսափելը մի փոքր դժվար է։ Այն կարող է առաջանալ, օրինակ, երբ պատրաստվում եք աշխատավայրում պրեզենտացիա ցուցադրել, համալսարանում քննություն հանձնել, ժամադրության գնալ։ Զգացողությունը կարող է առաջանալ նաև հենց այնպես, երբ, օրինակ, վախենում եք հնարավոր բնական աղետից, ամուսնալուծությունից, հարձակումից և այլն։

Նման իրավիճակում նախ անհրաժեշտ է վերադառնալ իրականություն և կենտրոնանալ տվյալ պահի հանգամանքների, թեկուզ անկարևոր մանրուքների վրա։ Օրինակ՝ եթե պատրաստվում էիք խանութ այցելել, աչքի անցկացրեք պահարաններն ու սառնարանը, հասկացեք, թե ինչ է պակասում, կազմեք առևտրի ցուցակ։ 

Եթե ամեն դեպքում մտքերը կրկին հանգիստ չեն տալիս, պատկերացրեք սպասվող իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ և մի ֆիքսվեք ամենավատ տարբերակի վրա։