Կորոնավիրուսը դարձել է ճնշումների գործիք․ BBC-ի անդրադարձը

Կորոնավիրուսը դարձել է ճնշումների գործիք․ BBC-ի անդրադարձը

Բրիտանական BBC-ն անդրադարձել է, թե ինչպես են պետություններում իշխանությունները պայքարում կորոնավիրուսային համավարակի դեմ, երբեմն երբեմն նաեւ այդ պայքարը վերածելով գործիքի՝ ճնշումներ գործադրելու համար։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանին։ Հրապարակման մեջ ներկայացվել է, թե ինչպես Ադրբեջանում մարտի 19-ին, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, օգտագործելով համավարակի առիթը, հարձակվել է իր ելույթում քաղաքական ընդդիմության վրա, վերջիններիս անվանելով հինգերորդ շարասյուն կամ ազգային դավաճաններ, մեղադրելով ընդդիմությանը՝ անկարգություններ հրահրելու մեջ, ինչից հետո ընդդիմության հանդեպ հալածանքներ են սկսվել։ Ղրղզստանում էլ, որտեղ 107 վիրուսակիր կա, առանձին շրջաններում, խոշոր քաղաքներում արտակարգ դրություն է սահմանվել, սահմանափակվել է տեղաշարժը։ Հայաստանում էլ համավարակի առիթն օգտագործեցին, որպեսզի ճնշումներ գործադրի մամուլի հանդեպ, սահմանափակելով ազատ խոսքի իրավունքը։ Իսկ ահա Թուրքիայում էլ նույնիսկ ձերբակալում են նրանց, ովքեր կորոնավիրուսային իրադրության հետ կապված գրառումներ են կատարում սոցցանցերում։