Ովքեր են «Բարսելոնայի» այն մարզիկները, որոնք չեն կարող վաճառվել

Ովքեր են «Բարսելոնայի» այն մարզիկները, որոնք չեն կարող վաճառվել

«Բարսելոնա» ակումբի ղեկավար Խոսեպ Մարիա Բարոտոմեուն ներկայացրել է ակումբի այն մարզիկներին, ովքեր չեն կարող վաճառվել։ Ըստ այդմ, չվաճառվող մարզիկներն են՝ Տրինկաուն, Պեդրին, Ֆատին, Տեր-Շտեգենը, Ռիկի Պուչը, Արաուժոն։

Ըստ Բարտոմեուի՝ այս երիտասարդ մարզիկները ենթակա չեն վաճառքի եւ հենվելով նրանց վրա, ակումբը նոր սերունդ է ստեղծում՝ ապագայի համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ այս տարի «Բարսան» գրավեց երկրորդ տեղը՝ 38 տուրում հավաքելով 82 միավոր Լա Լիգայում, հետ մնալով մադրիդյան արքայական ակումբից 5 միավորով, որը դարձավ չեմպիոն։