Զելենսկին նշել է խաղաղության կարևորագույն բանալիները

Զելենսկին նշել է խաղաղության կարևորագույն բանալիները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ էներգետիկ ռեսուրսները, հատկապես նավթը, խաղաղության և անվտանգության կարևոր մասն են։

«Ռուսաստանը փորձում է շարունակել իր ագրեսիան և օկուպացիան». Էներգետիկ ռեսուրսները և մասնավորապես նավթը խաղաղության և իրական անվտանգության կարևորագույն բանալիներից են։ «Եվրոպան պետք է ավելի շատ աշխատի էներգառեսուրսների վրա ԱՄՆ-ի և համաշխարհային այլ գործընկերների հետ, այլ ոչ թե Ռուսաստանի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ կարևոր հանդիպումներ են ընթանում ամերիկյան և եվրոպացի գործընկերների հետ՝ ուղղված ռուսական ագրեսիան կասեցնելուն։

«Գլխավորը չդանդաղեցնել և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ միակ սուբյեկտի, որը ցանկանում է այս պատերազմը և պատասխանատու է այս պատերազմի համար», – ասել է Զելենսկին։