Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը

Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը

Կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացել է ամերիկացի կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը։ Նա 53 տարեկան էր։ Ավելի քան մեկ շաբաթ, նա բուժում էր անցնում Նյու-Յորքում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Շլեզինգերը «Էմմի» մրցանակի եռակի դափնեկիր էր, ստացել է «Գրեմմի»՝ լավագույն նոր արտիստ անվանակարգում։ Հանդիսանում է Fountains Of Wayne եւ Ivy խմբերի հիմնադիրը։ 1997-ին նոմինացվել է «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի»՝ «Այն, ինչ դու անում ես» ֆիլմի սաունդտրեկի համար։