Ալիևը սպառնում է ՀՀ-ին, ընդդիմությանն ու երկրի «հովանավորներին»

Հայաստանը դեռ դասեր չի քաղել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից, քանի որ տեսնում ենք, որ այս երկրում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացրել։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նովրուզ Բայրամի կապակցությամբ իր ժողովրդին ուղղված ուղերձում։
Երևանը կրկին հանդես է գալիս Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներով, պահանջներ ունի ադրբեջանական հողերի նկատմամբ, նշել է նա։
«Մենք զգուշացնում ենք Հայաստանի ղեկավարությանը հրաժարվել այդ «կեղտոտ» գործողություններից։ Այստեղից՝ ազատագրված Թալիշ գյուղից, զգուշացնում ենք Հայաստանի թիկունքում կանգնած որոշ երկրների՝ զերծ մնալ այդ գործողություններից։ Դրսի ոչ մի ուժ չի կարող ազդել ադրբեջանական պետության, ժողովրդի կամքի վրա»,- ասել է Ալիևը։
Կարծիքներ