Բիոմասսան Աֆրիկայում էլ բիոմասսա է
Իսկ ի՞նչ է բիոմասսան կամ բիոզանգվածը: Անգլիացի գիտնականները պնդում են, որ դա էկոհամակարգի բոլոր կենդանի էակների ընդհանուր քաշն է: Ես անգլիացի գիտնականների հետ վիճելու ոչ մի ցանկություն չունեմ, հետեւաբար, եթե ՔՊ-ն դիտարկենք որպես մեկ ամբողջական եւ փակ էկոհամակարգ, ապա դրա բիոզանգվածը հավասար կլինի բոլոր ՔՊ-շնիկների քաշին՝ ներառյալ Նիկոլի քաշը: Գուցե մի քիչ այսկողմ լինի, մի քիչ՝ այնկողմ, պլյուս-մինուս մի տասը կիլոգրամ, բայց դա արդեն էական չէ: Բնության մեջ (էկոհամակարգում) առաջացող բիոզանգվածը ժամանակակից աշխարհում սովորաբար օգտագործվում է որպես արդյունաբերական կենսավառելիք եւ այլ հումք ստանալու համար:
Սա նշանակում է, որ առանձին վերցված փակ էկոհամակարգերը կարող են նույնիսկ օգտակար լինել եւ նպաստել ընդհանուր էկոհամակարգի զարգացմանը: Հիմա ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք այդպիսի բիոզանգված է ՔՊ-ն, թե ոչ, կարելի՞ է արդյոք այդ բիոզանգվածի ներուժն ինչ-որ կերպ օգտագործել հայկական էկոհամակարգի զարգացման համար, թե՞ ոչ, ՔՊ-ից մի օգուտ կա՞, թե՞ ոչ: Չիմացությանս պատճառը նախադեպերի եւ համապատասխան գրականության բացակայությունն է: Իսկ ինչ վերաբերում է իմ անձնական փորձին, ապա վերջին 6 տարում ես նկատել եմ ու համոզվել, որ մեր ընդհանուր էկոհամակարգում ներդրված այդ փակ բիոզանգվածը ոչ միայն վնասակար է հայության առողջությանը, այլեւ պիտանի չէ անգամ արդյունաբերական բիովառելիք ստանալու համար: Այս մասին չէի՞ն վկայում, արդյոք, խորհրդարանական վերջին լսումները, որոնց ժամանակ ՔՊ-ին առաջարկվեց ընդունել ԱԺ հայտարարության տեքստ՝ Բաքվում պահվող մեր գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Փակ էկոհամակարգը՝ ՔՊ-ն, չմասնակցեց քվեարկությանը՝ տապալելով ընդդիմության նախաձեռնությունը, որը, անշուշտ, հայության շահերից էր բխում: Ինչո՞ւ այդպես վարվեցին: Սա պետք է իրենց հարցնել, քանզի հայությունը չունի դրա բացատրությունը եւ կարող է հազար ու մի հետեւություններ անել՝ դավաճան են, կապիտուլյանտ են, հայրենադավ են, հողատու են, թուրք են, կզող են… Ոչ: ՔՊ-ի այդ պահվածքը հնարավոր է բացատրել միայն հայության մեջ ներդրված փակ էկոհամակարգ եւ ուրույն էկոզանգված լինելու հանգամանքով:
Իրենք՝ ՔՊ-շնիկները, չեն սիրում խոսել այս մասին եւ հազար տեսակ պատճառաբանություններ են բերում, թե դա այդպես չէ: Նրանցից մեկը լսումների ժամանակ հայտարարեց, թե ՔՊ-ն ամեն օր էլ զբաղվում է գերիների վերադարձի հարցով եւ կարիք չունի այդ մասին լրացուցիչ հայտարարություն անելու: Լավ, ենթադրենք, թե այդպես է: Իսկ ո՞վ է այն թերեւս եզակի ՔՊ-ականը, որ զօրուգիշեր զբաղվում է գերիների վերադարձի հարցով: Անուն տվեք: Անուն չկա, խիստ զգայուն խնդիր է, զգայացունց… Էլի ոչինչ, գաղտնի պահեք, բայց գոնե ասեք, թե ինչով էր ԱԺ համապատասխան հայտարարությունը խանգարելու գերիներին օր առաջ ազատ արձակելու գործին: Ընձուղտի երկար դեմքով մի ՔՊ-շնիկ կա, որ նախագահությունում է նստում: Վեր կացավ, ընդդիմությանը հակադարձեց, թե դուք այս ամենը քաղաքական դիվիդենտներ շահելու համար եք անում: Իրենից մի բան էլ չի ներկայացնում, ու եթե ՔՊ-ի էկոզանգվածից նրա անձնական զանգվածը հանես, ընդհանուր քաշի վրա չի էլ ազդի: Բայց դու տես, թե ինչ հանդուգն է: Դե եկ, հայություն, ու սրանից արդյունաբերական բիովառելիք ստացիր: Տանզանիայում սրանց, որպես բիոզանգված, հաստատ կօգտագործեին սննդի մեջ: Մենք դա էլ չենք կարող անել` քրիստոնյա ենք, ի վերջո, հայ քրիստոնյա:
Հիմա եկել՝ իրենք են մեզ ուտում, խժռում են ընդհանուր հայկական էկոհամակարգը, ու չգիտես ինչ անես, ինչպես կանգնեցնես այս աղետը: Ոչ մի քիմիական ռեակցիա վրաները չի ազդում` գնալով ահագնանում են, ավելացնում իրենց ընդհանուր քաշը՝ ի հաշիվ հայության ընդհանուր էկոզանգվածի: Քաղցկե՞ղ… Այո, դրա նման մի բան: Նիկոլն էլ իրենց հե՞տ… Այո, իհարկե, եւ ոչ միայն հետ, այլեւ իրենցից առաջ, առաջինը հենց Նիկոլը: Նիկոլն այս բիոզանգվածի գլուխն է, մարմինը, ոտքերը, ձեռքերը… Ամեն ինչը: ՔՊ-շնիկների փակ էկոհամակարգը ձեւավորվել է Նիկոլի շուրջ, Նիկոլով… ՔՊ-ի փակ էկոհամակարգում Նիկոլի զանգվածն իմանալու համար բոլոր ՔՊ-շնիկների քաշերը պետք է գումարել իրար եւ ստացված թիվը բաժանել 1-ի: Սա ես չեմ հայտնագործել: Այս մասին հոգացել են տարբեր էկոհամակարգերում փակ բիոզանգվածներ տեղակայող քեռիները, որ եթե հարկ լինի, մեկ հարվածով վերացնեն բիոզանգվածի գլուխն ու ազատվեն նրա պատճառած հոգսերից:
Կարծիքներ