Թուրքիան Վրաստանին է փոխանցել պաշտպանական ինժեներական սարքավորումներ

Թուրքիան Վրաստանին է փոխանցել պաշտպանական ինժեներական սարքավորումներ

Թուրքիան Վրաստանի Պնախարարությանն է փոխանցել լազերային չափիչներ եւ այլ պաշտպանական ինժեներական սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Սարքավորումները տրամադրվում են դրամաշնորհի տեսքով։ Տեխնիկան կփոխանցվի Վրաստանի ԶՈՒ ինժեներական զորքերին։

Նշենք, որ Թբիլիսին եւ Անկարան ռազմական ոլորտում արդեն բազմամյա համագործակցության փորձ ունեն։