Հայբիզնեսբանկ՝ հուսալի գործընկեր փոքր բիզնեսի հաճախորդների համար

Հայբիզնեսբանկ՝ հուսալի գործընկեր փոքր բիզնեսի հաճախորդների համար
Հայբիզնեսբանկ՝ հուսալի գործընկեր փոքր բիզնեսի հաճախորդների համար
Հայբիզնեսբանկ՝ հուսալի գործընկեր փոքր բիզնեսի հաճախորդների համար
Հայբիզնեսբանկ՝ հուսալի գործընկեր փոքր բիզնեսի հաճախորդների համար
Հայբիզնեսբանկ՝ հուսալի գործընկեր փոքր բիզնեսի հաճախորդների համար

Արդեն մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է Փոքր բիզնեսի հատվածի համար բանկային
ծառայություններ մշակել բոլորովին նոր ձևաչափով:
Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի և Արցախի փոքր բիզնեսին աջակցելը և սպասարկելը Բանկի կողմից դիտարկվում է որպես թիրախային ոլորտ:

Փոքր բիզնեսին մատուցվող բանկային ծառայությունների ամբողջական վերագործարկումից հետո
առաջին տարվա արդյունքներով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարողացավ առաջարկել վարկային պրոդուկտների ընդլայնված շարք, որն ​​ ընդգրկում է բիզնեսի կարիքների ամբողջ տեսականին: Դա նպաստեց ավելի քան 700 փոքր բիզնեսի նախագծերի ստեղծմանը, ընդլայնմանը, ինչպես նաև զարգացմանը:

Այսօր Փոքր բիզնեսի տարբեր վարկատեսակների առաջին հինգ հաճախորդները հրավիրվել էին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ամփոփելու և միասին նշելու նվաճումները:
«Մեկ տարվա ընթացքում նման ցուցանիշներն իրոք տպավորիչ են»,- իր ողջույնի խոսքը ներկաներին ուղղեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը: Նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց այդ գործառույթի հետ անմիջական կապ ունեցող Բանկի աշխատակիցներին և փոքր բիզնեսի հատվածի հաճախորդներին: Վարչության նախագահը նշեց, որ ի դեմս մեր Բանկի՝ նրանք ունեն մշտական և հուսալի ֆինանսական գործընկեր:

Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող վարկային բոլոր պրոդուկտներն առանձնանում են գործարքների ձևակերպումների օպերատիվությամբ, վարկի տրամադրման պարզությամբ և հաճախորդների նվազագույն ծախսատարությամբ: Բիզնեսի զարգացման համար գումար ստանալու այսպիսի պարզեցված պայմանները հետաքրքրում են Փոքր բիզնեսը ներկայացնող շատ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հավատարիմ է մնում իր կարգախոսին և հետագայում հաճախորդներին
կմատուցի ձեռքբերման և օգտագործման առումով մատչելի և պարզ պրոդուկտներ, որոնք կբարձրացնեն նրանց ֆինանսական կայունությունը և կստեղծեն բոլոր պայմանները սեփական տանը հուսալի ապագա կառուցելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: