Ճապոնիայում մտադիր են խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ

Ճապոնիայում մտադիր են խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ

Ճապոնիայի դիրքորոշումը Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ համաձայնության գալու վերաբերյալ չի փոխվել։  Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին։
«Մենք նպատակ ունենք Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել տարածքների հարցը լուծելուց հետո»,-Հայաշիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի-ն։

Նախարարը վերահաստատել է, որ Ճապոնիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ 

Հույս կա նաև, որ կվերականգնվի հարավային Կուրիլյան կղզիների նախկին ճապոնացի բնակիչների կողմից գերեզմաններ այցելելու հնարավորությունը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ երկխոսություն վարել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ՝ այդ երկրի հակառուսական դիրքորոշման պատճառով։ 

Բացի այդ, ըստ նրա, Ճապոնիայի կառավարությունը թույլ է տալիս իրեն՝ ուղիղ սպառնալիքներ հնչեցնել Ռուսաստանի Դաշնության հասցեին։