Աղավնոն շարունակում է ապրել ... (լուսանկարներ)

Աղավնոն շարունակում է ապրել ... (լուսանկարներ)

Արցախի դարպաս հանդիսացող Աղավնո գյուղում մարդիկ շարունակում են ապրել առօրյա կյանքով։ Չնայած համատարած անորոշությանը, գյուղի ճակատագրի հետ կապված անհասկանալի իրավիճակին՝ մարդիկ չեն ընկճվում ու պատրաստ են մինչև վերջ պայքարեն, որպեսզի մնան իրենց հողում ու չլքեն իրենց տները։ Գյուղացիների մոտ որևէ խուճապային տրամադրություններ չկային, ընդհակառակը մարդիկ վճռական են մնալ իրենց տներում ու անհնարինն անել, որպեսզի իրենց չպարտադրվի լքել գյուղը։

Վերջերս տարբեր լուրեր էին պտտվում Աղավնոյի ճակատագրի վերաբերյալ։ Սա նույնպես չի ընկճում բնակչությանը։ Աղավնոյի բնակիչները ասում են, որ անհարկի չշահարկեն իրենց գյուղի առանց այն էլ անորոշ ճակատագիրը։

Գյուղը նաև երեք կողմից շրջապատված է թշնամու կողմից ու հաճախակի թշնամու զինվորական ավտոշարասյուններ են անցնում գյուղի մոտակայքով։ 

Աղավնոն միակ բնակավայրն է Արցախի Քաշաթաղի շրջանում, որը պատերազմից հետո համարյա ամբողջությամբ բնակեցվեց  ու գյուղապետի և գյուղացիների համառ ջանքերի շնորհիվ շարունակում է մնալ հայկական։ 

Աղավնոյի պահպանման կարևորության, նրա ստրատեգիական դերի մասին անհնար է չխոսել ու կարծում եմ, բոլորին այն հասկանալի է։

Իսկ թե ինչպես է գյուղն ապրում, կարող եք տեսնել լուսանկարներում։