ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել ՀՔՄԽ-ի նիստում

ՀՀ ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել ՀՔՄԽ-ի նիստում

BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում Մոսկվայում մեկնարկել է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ նիստը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Իր ելույթում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը կարևորել է խորհրդի ներդրած ջանքներն ու իրականացրած աշխատանքը հակամենաշնորհային քաղաքականության և մրցակցության օրենսդրության կիրարկման ոլորտում՝ շեշտելով, որ մասնակից պետությունների մրցակցային մարմինների միջև այս տարիների ընթացքում ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն:

Այնուհետև Գեղամ Գևորգյանը ներկայացրել է խորհրդի նիստերի ընթացքում ընկած ժամանակահատվածում ՀՀ տնտեսական մրցակցության ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող ընթացիկ ուսումնասիրություններին, նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև հեռանկարային ծրագրերին: Նա այդ թվում նշել է, որ Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթ՝ մասնավորպես նպատակ ունենալով ապահովել պետական օժանդակության տրամադրման ոլորտում թափանցիկությունը և ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցությունը:  
«Տեխնոլոգիական առաջընթացի և տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց փոխակերպումների դարաշրջանում մրցակցային մարմինների առջև ծագում են նոր մարտահրավերներ՝ ուղղված տարբեր ապրանքայի նշուկաներում մրցակցության պաշտպանության ապահովմանը և այս համատեքստում կարևոր է ուժեղացնել փոխգործակցությունն ինչպես ԱՊՀ, այնպես էլ արտերկրյա մյուս գործընկերների հետ»,- իր խոսքն ամփոփել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը: 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով