Դոնեցկում էսկալացիայի 137 օրերի ընթացքում 210 խաղաղ բնակիչ է զոհվել
Դոնեցկում էսկալացիայի 137 օրերի ընթացքում 210 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա, 2441 մարդ էլ վիրավորվել է։ Այս մասին կիրակի օրը հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում հայտնել է Դոնեցկի հանրապետության ներկայացուցչությունը։
Ինչպես նշվում է ներկայացուցչությունում, սահմանային տարածքում՝ նախքան հատուկ գործողության մեկնարկը, 977 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 73 երեխա, տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Ազատագրված տարածքում վիրավորվել է 1466 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 83 երեխա։
«Ընդամենը՝ 2441, այդ թվում՝ 156 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ