Թուրքիայում երեք պատգամավոր զրկվել է մանդատից, որոնցից մեկն արդեն ձերբակալվել է

Թուրքիայում երեք պատգամավոր զրկվել է մանդատից, որոնցից մեկն արդեն ձերբակալվել է

Թուրքիայի պառլամենտում դադարեցվել են երեք պատգամավորի լիազորությունները։ Որոշումը կայացրել է Թուրքիայի Գերագույն դատարանը։ Համաձայն այդ որոշման Էնիս Բերբերօղլուի, Լեյա Գյուվենի եւ Մուսա Ֆարիսօղլուի լիազորությունները դադարեցվել են։

Բերբերօղլուն Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունից է, իսկ մյուս երկուսը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից։ Մանդատից զրկված պատգամավորներից Մուսա Ֆարիսօղլուն արդեն ձերբակալվել է Դիարբեքիր քաղաքում եւ տեղափոխվել ոստիկանատուն։