Առուշանյանը գիտեր, որ նա չի դիմացել․ հենց սկզբից ներել էր նրան

Առուշանյանը գիտեր, որ նա չի դիմացել․ հենց սկզբից ներել էր նրան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում երեկ Գորիս համայնքի ղեկավար  Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվեց նախաքննական մարմնին տված ցուցմունքից, պնդեց, թե Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք է տվել։  Առուշանյանն ու Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։

«Շատ  անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է եւ դա դիտել ընտրակաշառք, կարծում եմ, անընդունելի է ։Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ։ Ես գտնվելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, հոգեբանորեն ճնշված եմ եղել ու նման ցուցմունք եմ տվել։Սակայն ես վստահ կարող եմ հայտարարել, որ  ինձ որեւէ մեկը չի ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար»,- երեկ հայտարարեց Լուսինե Ավետյանը։

«Այո, փաստորեն այդ ամբողջ հսկա փաթեթի մետ ընդամենը այդ մեկը ապացույցն էր, որն էլ, ինչպես տեղյակ եք, երեկ իչիք դարձավ։ Այո, Լուսինեն երեկ փաստացի ասաց, որ ինքը սուտ է ասել, սուտ ցուցմունք տվել ու հիմա փաստորեն Առուշանյանի դեմ որևէ ապացույց գոյություն չունի»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Հետագան այն է, որ ապացույցների հետազոտման կարգ են սահմանել ու դրանով հիմա պիտի շարժենք։ 6 վկաների մասով կարող եմ ասել, որ նրանց էլ լսելուց հետո արդեն միջնորդություն կլինի։ Այստեղ խոսքը երկու գործի մասին է։ Մի գործով էր մայն , որ խափանման միջոցը կալանավորումն էր ընտրվել, բայց ես կարծում եմ, որ բոլոր գործերն էլ նույն այս ճակատագրին են արժանանալու։ Իսկ ինչ մնոմ է Ավետյանին, կարող եմ ասել, որ պրն Առուշանյանը հենց սկզբից ներել էլ նրան։ Առուշանյանը գիտեր, որ նա չի դիմացել ու գնացել է այդ քայլին»,- ասաց Առուշ Առուշանյանի պաշտպանը։