Հռիփսիմե Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին, իշխող ֆրակցիայում մի ստվար զանգված անարդար է համարում տեղի ունեցածը, թեեւ, իհարկե, չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել, բայց փորձում են գուշակել՝ ինչո՞ւ այդպես վարվեց Փաշինյանը Հունանյանի հետ: Եթե ընդամենը քավության նոխազ էր պետք նախընտրական շրջանում, որ համոզի, թե չի հանդուրժելու իր խոսքին հաշիվ չտվող թիմակցին, ապա Հունանյանի վերջին հայտարարությունը՝ գլուխների մասին, ամենաքիչ քննարկվածն էր։ Շատերը հիշատակում են Էմմա Պալյանի՝ սուրբծննդյան օրը կազմակերպված «ուղտաերթի» մասին սկանդալային գրառումը, որի պատճառով ՔՊ-ին մի քանի օր «քացու տակ էին գցել», ծաղրում էին համացանցում, մինչդեռ Պալյանին ձեռք չտվեց, իսկ Հունանյանի «մեզ միայն զինվորներ պետք չեն, գլուխներ էլ են պետք» արտահայտության մեջ առանձնապես արտառոց բան չկար, ինչո՞ւ պարտադրեցին հեռանալ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից եւ զրկեցին հաջորդ ընտրություններին մասնակցելուց։ Շատերը կասկածներ ունեն՝ գուցե Փաշինյանն արդեն որոշե՞լ է, թե ում է տանելու խորհրդարան: Իր «ստրուկների»` ուսապարկերի ցանկն արդեն կազմել է, իսկ մնացածն առաջիկա ամիսներին տարբեր պատրվակներով ու հերթով փուռն են գնալու։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատող...
Հանրային հեռուստաընկերությունում չեն ներել հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երե...
«Հրապարակ». Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը...
«Օլիմպավանը չեն բացում, բայց երեխաները պետք է մարզվեն, առաջիկայում մրցաշարեր կան»,- Օլիմպավանի բակու...
«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմ...
Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատ...
«Հրապարակ»․ Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում
Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդ...
×
❮
❯