Հողերը Պուտինն ա տվել․ ավելի լավ ա՝ միանանք Ամերիկային․ Արմաշի բնակիչ (տեսանյութ)

Հողերը Պուտինն ա տվել․ ավելի լավ ա՝ միանանք Ամերիկային․ Արմաշի բնակիչ (տեսանյութ)

Արմաշի բնակիչ Սուրիկը, որը դաշտում թշնամու կրակոցների տակ հող է մշակում, կարծում է, որ ապագա կա, և հույս ունի, որ լավ է լինելու։ Նա էլ, ինչպես իրենց գյուղի մեծ մասը, Նիկոլ Փաշինյանին է ձայն տվել, այսինքն՝ Փաշինյանի խոստացած ապագան է ընտրել, որը եկել է կրակոցների տեսքով։

«Ես Փաշինյանին եմ ընտրել, բայց ուզում էի Արամ Սարգսյանին ընտրել»,-մի փոքր ամաչելով՝ խոստովանեց մեր զրուցակից արմաշցին։

-Համակերպվե՞լ եք այս իրավիճակին, այսպիսի ապագային։

-Համարյա հա։ Էսօր կրակել են, ոնց որ սովորական լինի մեր համար, էլի։

-Բա որ հանկարծ որոշեն տա՞լ այս տարածքները, չե՞ք փոշմանի Ձեր ընտրության համար։

-Բայց խի՞ պիտի տան էս տարածքները։

-Շուշին ու Հադրութը ինչո՞ւ տվեցին։

-Դե, էստեղ մենք կպայքարենք, որ չտանք։ 

-Իսկ էնտեղ չպայքարեցի՞ն։

-Դե, էնտեղ, եսի՞մ, չգիտեմ, էտի ղեկավարությունը գիտի, ախպեր։ Մենք պատրաստ ենք սաղ վախտ կռվելու, մեկը՝ ես, պատրաստ եմ։

-Իսկ տարածքները հանձնել պատրա՞ստ եք։

-Պատրաստ չենք։

-Իսկ եթե առանց ձեզ հարցնելու հանձնեն, ի՞նչ կանեք, կընդդիմանա՞ք, դուրս կգաք՞ փողոց, ձեր բողոքի ձայնը կբարձրացնե՞ք։

-Ախպերս, կգա էդ վախտ, կմտածենք՝ ինչ անենք։ Հլը որ մեր ցելը, որ ոչ մի բան չտանք։ Բայց եթե արդեն հասնի էդ վերջին խազին, նոր կմտածենք՝ ինչ անենք։ Հլը որ միտք չունենք տալու ոչ մի բան։ 

-Երբ Արցախը տվեցին, Շուշին, Հադրութը տվեցին, այդ ժամանակ ի՞նչ արեցիք Դուք։ 

-Վատ տարանք, ի՞նչ արինք։

-Չմեղադրեցի՞ք իշխանություններին, կառավարությանը, թե ինչու էին տալիս։

-Դե, տարբեր մտքեր կան, ես չեմ կարա ասեմ։ Տարբեր բաներ են ասում է դա տալու մոմենտով։

-Ի՞նչ են ասում, օրինակ, նախկիննե՞րն են տվել։

-Նախկինների մասին չի խոսքը, էստեղ ռուսի մատն ա խառը, Պուտինը ոնց ասում ա, էն ձև անում են, էլի։ Առայժմ տենց ա։

-Փաստորեն, մեր կողմից չի Պուտինը։

-Չէ, մեր կողմից լիներ, չէին տա, էլի։ Էս էլ ա Պուտինի արած գործերը, էլի, էս տարածքն ուզում են տան թուրքերին։ Կիսել են, էլի, Ղարաբաղը՝ ռուսին, Նախիջևանը՝ Թուրքիային։


Մանրամասն՝ տեսանյութում