Այլևս երբեք բելառուսները չեն ցանկանա ապրել նախկին իշխանության ռեժիմի տակ

Այլևս երբեք բելառուսները չեն ցանկանա ապրել նախկին իշխանության ռեժիմի տակ

Բելառուսի նախագահի՝ Լիտվայում ապաստանած թեկնածու Սվետլան Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում շնորհակալություն է հայտնում իր կողմնակիցներին, շտաբներին, այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են Բելառուսում փոփոխությունների օգտին, ինչպես նաև այն սպաներին, որոնք հրաժարվել են կատարել անօրինական, հանցավոր հրամաններ սեփական ժողովրդի դեմ։

«Վերջին մի քանի ամիսներին մեզ հաջողվեց անել անհնարինը, դեռ կես տարի առաջ որևէ մեկը չէր հավատում, որ բելառուսները կկարողանան միավորվել և ասել՝ ոչ հին իշխանությանը։ Բայց սա եղավ, մենք եկանք ընտրատեղամասեր և կատարեցինք մեր ընտրությունը։ Օրինական, խաղաղ ճանապարհով ու արժանապատիվ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, շտաբներին։ 
Եվ, իհարկե, իմ ու Բելառուսում փոփոխությունների օգտին քվեարկած յուրաքանչյուր մարդու»։

Այս մարդիկ Բելառուսի նախագահի թեկանծուի խոսքով՝ մեծամասնություն են, ինչը հաստատվում է փաստաթղթերով․ կան արձանագրությունների պատճեններ։ Եվ, առհասարակ,այն ընտրատեղամասերում, որտեղ հանձնաժողովները հաշվել են արդար, Տիխանովսկայան ստացել է ձայների 60-70 տոկոսը։

Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն հավելեց, որ բելառուսներն այլևս երբեք չեն ցանկանա ապրել նախկին իշխանությունների «օրոք»։

«Նրա հաղթանակին մեծամասնությունը չի հավատում»,-հավելեց Տիխանովսկայան, որն ի տարբերություն նախորդ տեսաուղերձի, այլևս գունատ ու շնչահեղ չէր։

Նա նշեց, որ իրենց ընտրությունը պետք է միմիայն օրինական, ոչ բռնի ձևերով։ Մինչդեռ, մարդկանց խաղաղ փողոցներ դուրս գալը իշխանությունը վերածել է արյունալի ջարդերի։
«Իրավիճակը կրիտիկական է, ես ցավով եմ նայում մեր երկրում վերջին մի քանի օրերին կատարվող իրադարձությունների վրա։ Իմ, և վստահ եմ մեր՝ փոփոխությունների կողմնակից յուրաքանչյուրիս համար մարդկային կյանքն ամենակարևորն է»,-ասում է Տիխանովսկայան ու հավելում․«Մեզ անհրաժեշտ է կանգնեցնել բռնությունը բելառուսական քաղաքների փողոցներում։ Իշխանություններին կոչ եմ անում դադարեցնել և գնալ երկխոսության»։

Դիմելով քաղաքապետերին՝ Տիխանովսկայան  խնդրեց, որ օգոստոսի 15-16-ին բելառուսական բոլոր քաղաքներում  մարդկանց խաղաղ հանրահավաքներ անելու թույլտվություններ տան։ Նա հիմնավորեց՝ ծաղիկներով կանանց երթերը բացարձակ խաղաղ ցույցեր են։

Տեսաուղերձի վերջում Տիխանովսկայան ասում է՝ եկեք պաշպանենք մեր ընտրությունը։ Ինչի համար անհրաժեշտ են ստորագրություններ, որ քվեարկել են Տիխանովսկայայի օգտին։