85 դեռահաս սպասում է, որ մահապատժի ենթարկվի

85 դեռահաս սպասում է, որ մահապատժի ենթարկվի

Եթե 2020 թվականին Իրանում մահապատժի ենթարկվել է 260 մարդ, ապա 2021 թվականին այդ երկրում մահապատժի ենթարկվածների թիվը հասել է 310-ի։ Ընդ որում, անցյալ տարի Իրանում մահապատժի ենթարկվածներից 14-ը եղել է կին։ Այս տարվա հունվարի մեկից մինչեւ մարտի 20 ընկած ժամանակահատվածում Իրանում արդեն մահապատժի ենթարկվել է 105 մարդ, որոնց մեծ մասը հանդիսանում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Անցյալ տարվա օգոստոսից մինչեւ այս տարվա մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում մահապատժի ենթարկվել է երկու անչափահաս։ Ներկայումս իրանական բանտերում՝ մահապարտների համար նախատեսված բանտախցերում մահապատժի ենթարկվելու իրենց հերթին սպասում է  85 դեռահաս։