Հանրությունն իր երկրի ինչի՞ ց է խաբար, որ «քննությունից» խաբար լինի 

Հանրությունն իր երկրի ինչի՞ ց է խաբար, որ «քննությունից» խաբար լինի 


ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում ոստիկանության գործողությունների հետ կապված, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Իշխանության ներկայացուցիչների գրառումներն ու հայտարարություններն ընդհանրացնելով, կարելի է արդեն պատկերացնել, թե ինչ կարգի քննություն է ընթանալու։ Եթե հենվենք նախկին փորձառության վրա, ապա զոհված մայրերին քաշքշող ոստիկանները կպարգևատրվեն, բարձր պաշտոններ կամ խրախուսական մրցանակներ կստանան։ Երբ նախկինում Նիկոլ Փաշինյանը ամպագոռգոռ խոսում էր խնամի, բարեկամ , ծանոթ շղթայի մասին, այսօր երբ նույնը մենք անենք ու ասենք, որ բոլոր կարևոր օղակներում նշանակել ես  հենց այդ շղթայի մարդկանց, կչքմեղանա՝ էդ մարդիկ մեղավո՞ ր են, որ իմ բարեկամները կամ մտերիմներն են։ Կամ Վահե Ղազարյանը ցավն ընկա՞վ, որ իմ մանկության ընկերն է։ 
Այսօր կարդում եմ Նիկոլի ընտանիքին պատկանող թերթի հիշեցումը, որ Նիկոլի մանկության ընկերը ծառայողական քննություն է անցկացնելու։ Տակն էլ հիշեցում․ 
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, երբ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը գնացել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Անկախության օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին, որոշ քաղաքացիներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներ, փորձել էին խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետի մուտքը: Ոստիկանները ապահովել էին հասարակական կարգի պահպանությունը:
Վերջում էլ որ չեն գրու՜մ՝ հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին, չգիտես՝ որտե՞ղ փախչես։ Հանրությունը իր երկրի ինչի՞ ց է խաբար, որ դրանից խաբար լինի։ Կամ էդ ո՞ր հատվածում է երևացել, որ Նիկոլ Փաշինյանին Եռաբլուրի մուտքով չեն թողնելու մտնի։ Որ նա վախենում է, ժողովուրդը մեղավո՞ր է։ Ժողովուրդը լավ խոսք ունի՝ գող, սիրտը դող։