Ջհանգիրյանն ու Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամ

Ջհանգիրյանն ու Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամ

Քիչ առաջ ավարտվեց ԲԴԽ անդամների երկու թեկնածուների փակ-գաղտնի քվեարկությունը, և հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց քվեարկության արդյունքները:

Ըստ այդմ` ԱԺ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը, որից 86 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը, երեքը` դեմ: Իսկ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 3, 1 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: Արդյունքում երկուսն էլ ընտրվեցին ԲԴԽ անդամ: