Մրցույթը հայտարարելուց հետո ես անպայման կհետևեմ նախարարի հորդորին․Դիանա Գալոյան

Մրցույթը հայտարարելուց հետո ես անպայման կհետևեմ նախարարի հորդորին․Դիանա Գալոյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ խոսակցություններին։ Նա ասել է, որ ՀՊՏՀ-ում առաջիկա օրերին կհայտարարվի մրցույթ:

«Ես հիմա ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում, որ ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար հրաժարվի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից՝ դրանով վերջնականապես զրոյացնելով և թույլ չտալով, որ որևէ կերպ մրցույթը ստվերվի»,- ասել է նա։

Դիանա Գալոյանից հետաքրքրվեցինք՝ հրաժարական ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ․

«Մրցույթը հայտարարելուց հետո ես անպայման կհետևեմ նախարարի հորդորին»,- պատասխանեց Գալոյանը։