Հրանուշ Խառատյանի փեսան կքննի Հովիկ Աբրահամյանի գործը

Հրանուշ Խառատյանի փեսան կքննի Հովիկ Աբրահամյանի գործը

ԲԴԽ-ն տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին՝ Հրանուշ Խառատյանի փեսային:

Կարապետ Բադալյանը դատավոր է նշանակվել 2020 թվականին՝ սկզբում Սյունիքի դատարանում, 22 թ օգոստոսին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Նա 2018-19 թվականներին բազմաթիվ հարցազրույցներ է տվել Սահմանադրական դատարանի եւ մյուս դատարանների դեմ՝ պաշտպանելով իշխանությունների քայլերը, դրանցից մեկում՝ իր նշանակման նախօրեին ասել է․ «Շատ դատավորներ հոմոֆոբներ և ռասիստներ են, բայց պաշտոնական մակարդակում սրբեր են»։