Հասարակություն

Իրանք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ Փաշինյանենց (տեսանյութ)

Իրանք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ Փաշինյանենց (տեսանյութ)

Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը։ Հրապարակում էր նաև Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։ 

«Հրապարակի» այն հարցին, որ այս օրերին Բագրատ Սրբազանը կանգնած է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին և պայքարում է նրանց հետ, իսկ իշխանական քարոզչամեքենան հետևյալ թեզն է առաջ տանում, թե Բագրատ Սրբազանը ռուսական ագենտ է Հայաստանում։ Սրբազանը ի՞նչ կապ ունի Ռուսաստանի հետ։ Տեր հայրը պատասխանեց․

- Բագրատ Սրբազանը պարտադիր պետք է այնտեղ լիներ, քանի որ Տավուշի թեմի առաջնորդն է, և ոչ միայն Բագրատ Սրբազանը, ճիշտ է մենք ֆիզիկապես էնտեղ չենք, բայց հոգեպես, ամեն ձև հայ եկեղեցին աջակցում է այդ ամենին։ Իսկ ինչ վերաբերում է, ռուսական ագենտ է , չգիտեմ ինչ է, երբ որ այս իշանությունները 2018 թվականից ում ուզում են վարկաբեկել՝ կեղծ թեզեր են առաջ տանում։ Իրենք մոռանում են, որ իրենք Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են։ Իրենք իրենց մասին մոռանում են, չնայած նրանք հաճույք են ստանում, որ իրենց թուրք են ասում, բայց դա մի մանիպուլյացիա է՝ վարկաբեկելու հայ հոգևորականին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image