Իրանի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է 7 հայ թեկնածու․ ովքե՞ր են
Իրանի Իսլամական խորհուրդարանում Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝ զրադաշտականներն ու Հրեաներն ունեն մեկական ներկայացուցիչ, ասորի և քաղդեացի քրիստոնյաները՝ մեկական, իսկ Իրանի հարավից և հյուսիսից հայ քրիստոնյաները՝ մեկական ներկայացուցիչ։
Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների քարոզարշավում Իրանահայ համայնքի երկու ընտրամասերում ներկայացված են 7 թեկնածուներ, գրում է Pars Today-ը։
Թեհրանի և հյուսիսային Իրանահայության ընտրամսում ներկա են 4 թեկնածուներ՝ Արա Շահվերդյանը, Ալեքս Կարապետյանը, Ժոզեֆ Ամիրյանը և Սևան Սոհրային:
Իսկ Սպահանի և հարավային Իրանահայության ընտրամասում ներկա են 3 թեկնածուներ՝ Գեղարդ Մանսուրյանը, Արման Հովսեփը և Էմին Հովսեփը:
Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների քարոզարշավը կավարտվի ընտրություններից 24 ժամ առաջ, իսկ ընտրությունները կկայանան մարտի 1-ին։
Կարծիքներ