Կառավարությանն առաջարկելու ենք, որ արտակարգ դրությունը երկարացվի. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությանն առաջարկելու ենք, որ արտակարգ դրությունը երկարացվի. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

Լրագրողն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե նախադրյալներ կան արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու համար:

«Կառավարությանն առաջարկելու ենք երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, իհարկե որոշումը կընդունվի, հաշվի առնելով շատ հանգամանքներ: Սակայն իմ ասած գործողությունների շարունակականությունն ապահովելու համար, կարծում եմ, արտակարգ դրության ռեժիմը կարևոր է և ըստ որոշման ընդունման, կտեղեկացվի հանրությանը»,- նշեց նա:
Նախարարը նաեւ նշեց, որ եթե անգամ հանվի արտակարգ դրությունը, դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի։