Նեթանյահուն՝ իր կնոջ սկանդալային արարքի մասին

Նեթանյահուն՝ իր կնոջ սկանդալային արարքի մասին

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն անդրադարձել է իր տիկնոջէ Սառայի սկանդալային արարքին։ Հիշեցնենք, որ Սառա Նեթանյահուն դեն էր նետել Կիեւում իրեն մատուցված ողջույնի աղուհացի հացի կտորը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նեթանյահուն ասել է, որ իր կնոջ արարքի մեջ որեւէ մտադրություն չի եղել վիրավորել կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Ուկրաինայի հանդեպ։ Նա մանրամասնել է, որ հենց Ուկրաինայի հանդեպ հարգանքից ելնելով է իր կինը Կիեւ այցելելիս հագնվել այնպիսի գունային համադրությամբ, որը կհիշեցներ Ուկրաինայի պետական դրոշը։ Նեթանյահուն նաեւ նկատել է, որ միջադեպը պատճառ է դարձել, որպեսզի մամուլի ուշադրությունը սեւեռվի այցին։ «Թերեւս մենք ստեղծել ենք նոր մեթոդ՝ ուշադրություն գրավելու համար»,- ասել է նա։