Հնարավոր է`մինչև նոյեմբերի 9-ն էլ միտինգներ լինեն (տեսանյութ)

Հնարավոր է`մինչև նոյեմբերի 9-ն էլ միտինգներ լինեն (տեսանյութ)

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսի ժամանակ Hraparak.am-ը հարց ուղղեց նոյեմբերի 9-ին և 10-ին ՀՅԴ-ի նախաձեռնած հանրահավաքների վերաբերյալ: Հիշեցրինք, որ արտախորհրդարանական ընդդիմությունը իրենց մեղադրում է, որ արդեն խոսվում է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելու մասին, իսկ իրենք նույն օրը ժողովրդին հերթական անգամ դուրս են բերելու քայլերթի և ուղարկեն տուն, որից ոչինչ չի փոխվելու, ինչպես չփոխվեց անցած տարի իրենց իրականացրած պայքարի արդյունքում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նախ ասաց, որ իրենք նոյեմբերի 9-ի և 10-ի հանրահավաքների մասին դեռ 20 օր առաջ էին դիմել քաղաքապետարանին, որ թույլտվություն ստանային, և այդ ժամանակ այս ենթադրյալ ստորագրվելիք փաստաթղթի մասին տեղեկություն չկար: 

Ապա ավելացրեց, որ իրենք օգտագործելու են իրենց բոլոր գործիքները հերթական աղետը, հերթական փաստաթղթի ստորագրումը կանխելու համար, ուստի իրենք կարող են ցանկացած պահի դուրս գան փողոց, այդ թվում` մինչև նոյեմբերի 9-ը: 

Բայց նախ իրենք պետք է հասկանան, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը:

Մանրամասն` տեսանյութում