Երեխաների զանգվածային թունավորման դեպք Սախալինում 

Երեխաների զանգվածային թունավորման դեպք Սախալինում 

Սախալինի Շախտյորսկ քաղաքի մանկապարտեզներից մեկում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։ Մասնավորապես, նույն մանկապարտեզը հաճախող ինը երեխայի մոտ հայտնաբերվել է աղիքային ինֆեկցիա։

Յոթ երեխա հոսպիտալացվել են։ Մյուսները գտնվում են ամբուլատոր հսկողության ներքո։ Երեխաների առողջական վիճակում ներկայումս դրական դինամիկա է արձանագրվել։ Սկսվել են ստուգումներ դեպքի առնչությամբ։