Պաշտոնյաները տրանսպորտային միջոցներից իջեցնում են քաղաքացիներին

Պաշտոնյաները տրանսպորտային միջոցներից իջեցնում են քաղաքացիներին

Ոստիկանությունն այսօր վարչական շրջանների աշխատակիցների հետ հերթական ստուգումն է իրականացնում հանրային տրանսպորտում։

Կանգնեցում են տրանսպորտային միջոցները, ուղևորներին հրահանգում դիմակ կրել, վարորդին հարցնում` ալկոգել կա՞ տրանսպորտային միջոցում թե չէ, այնուհետեւ ստուգում փաստաթղթերը։

Քիչ առաջ 55 համարի երթուղայինին «կալանավորեցին»՝ պատճառաբանելով, թե փաստաթղթային խնդիրներ կան, ուղեւորներին էլ հրամայեցին իջնել միկրոավտոբուսից։

Ուղևորներն իրենց վրդովմունքը հայտնեցին` ստեղծված անհարմարության համար։

Փաստորեն, քաղաքապետարանը, որը նախկինում պետք է հետևողական լիներ այդպիսի հարցերում, աչքաթող է արել, եւ մարդկանց կարող են իջեցնել ճանապարհի կեսին` պատճառելով անհարմարություններ եւ վնասներ։