Դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց 2 ամսով կալանավորել անմեղ պաշտպանյալիս

Դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց 2 ամսով կալանավորել անմեղ պաշտպանյալիս

Փաստաան Գայանե Պապոյանը գրել է.

«Դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց 2 ամսով կալանավորել զանգվածային անկարգության մեջ մեղադրվող անմեղ պաշտպանյալիս։
Գործընկերներս տեղյակ են, որ այս գործերով գործընթացը ստանդարտ նույն ձևով է արվում՝ 2 ոստիկանի ցուցմունք են բերում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!

Այս գործով այդ 2 ոստիկանների ցուցմունքներում որպես ենթադրյալ հանցանք կատարած անձինք լրիվ ԱՅԼ ԵՐԿՈՒ ԱՆՁԱՆՑ անուններ էր նշված։ Այսինքն նույնիսկ քննչականում «մշտական» գուցմունք տվողի կարգավիճակում հանդես եկող ոստիկանները չէին հայտնել իմ վստահորդի տվյալները՝ որպես ենթադրյալ հանցանքը կատարողի, սակայն դատարանը գտավ, որ ՄԻԱՅՆ ԱՅՆ, ՈՐ ԱՆՁԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՎԱՔԻՆ, արդեն իսկ բավարար է։
Հ.Գ. դատավորի վերաբերյալ ներկայացնելու եմ հաղորդում»։