Գինին անհրաժեշտություն է, ինչպես կինը․ տեղի ունեցավ Vini.am կայքի շնորհանդեսը (տեսանյութ)

Գինին անհրաժեշտություն է, ինչպես կինը․ տեղի ունեցավ Vini.am կայքի շնորհանդեսը (տեսանյութ)

Vini Armenia Wine Guide-ը գործարկել է Vini.am ինտերնետային հարթակը, որը գինեսերների համար է նախատեսված։ Օրերս տեղի ուենցավ vini.am-ի շնորհանդեսը, որի շրջանակներում մեկ հարկի տակ էին հավաքվել գինեսերներ, հասարակական-քաղաքական գործիչներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ։ Միջոցառմանը մասնակցում էին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական դեմքեր, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնայնը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, հայտնի դիզայներ Նուռը, ճանաչված երգիչ Սարոն և այլք։

Vini Armenia Wine Guide-ի համահիմնադիր Արտյոմ Մկրտչյանը մեզ ասաց, որ միջոցառումը նվիրված է vini.am-ին, որը դեռևս առաջին և միակ ինֆորմացիոն հարթակն է Հայաստանում, որտեղ որպես սպառող, որպես մասնագետ կամ պարզապես գինեսեր կարելի է գտնել ցանկացած ինֆորմացիա հայկական գինու և խաղողագործության մասին։

Vini Armenia Wine Guide-ի մյուս հիմնադիրներից Արթուր Մարտիրոսյանն էլ ասաց, որ իրենք ցանկացել են իրար կապել գինին, IT-ն և արվեստը, իսկ թիրախն այն է, որ ներկայացնեն հայկական գինին արտասահմանում, նաև որքան հնարավոր է՝ շատ բան սովորեցնել կայքի այցելուներին գինու մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ ինքը գինու սիրահար չէ, բայց գինին՝ որպես մշակույթ, շատ կարևորում է թե՛ տնտեսության համար, թե՛ երկրի համար, իսկ այս միջոցառմանն էլ մասնակցում է, քանզի իրեն հարազատ մարդիկ են հրավիրել։

Իսկ, ահա, դիզայներ Նուռը գինին համեմատեց կնոջ հետ՝ նշելով, թե գինին անհրաժեշտություն է, ինչպես կինը։

Մանրամասն՝ տեսանյութում