«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքով ԱԱԾ-ի 10-ից ավելի քննիչ է զբաղվում

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքով ԱԱԾ-ի 10-ից ավելի քննիչ է զբաղվում

Ազգային անվտանգության ծառայությունը անցած շաբաթվանից ամբողջ ներուժով ձեռնամուխ էր եղել ֆեսյբուքում հայտնի «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի իրական տիրոջը գտնելու ուղղությամբ։ Նրանք քրեական գործ են հարուցել՝ մեղադրյալ ներգրավվելով 4 հոգու՝ Կարեն Բեքարյանին, Մհեր Ավագյանին, Արա Սաղաթելյանին եւ հանրությանն անհայտ ոմն Արամ Սարգսյանի։

Վերջինիս պաշտպանը  հարցումներ է արել Վահագն Վարագյան անունով անձին, որը ունկնդիր է եղել այս գործի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հրահանգին գործը քննող դատավորին, հետո դիմել է դատախազություն եւ Բարձրագույն դատական խորհուրդ։

Թեպետ գործով մեղադրյալներից երկուսը՝ Արամ Սարգսյանը եւ Արա Սաղաթելյանը կալանավորված են, սակայն «Գագիկ Սողոմոնյան» օգտատերը շարունակում է հայհոյախառն գրառումներ անել իշխանականների եւ ԱԱԾ տնօրենի վերաբերյալ, այդ հանգամանքը պաշպանական կողմը դատարանում եւս ներկայացնելու է ․ «Ի թիվս շատ այլ հանգամանքների Վերաքննիչում նաեւ դա եմ ներկայացնելու, էդ մասով ԱԱԾ-ն ասում է՝ խումբ է հանցավոր, էդ խումբը փակի տակ է, մյուս մասը դրսում է եւ գրում է։ Ուղղակի աբսուրդը շատ շատ է այս գործում»։

Պաշպանի խոսքով՝ Արամ Սարգսյանի հետ երբեւէ ակտիվ քննչական գործողություններ չեն եղել, ի դեպ, այս գործով 10-ից ավելի քննիչներ են զբաղվում 

Հանրությանը անհայտ Սարգսյանը 40 անց տղամարդ է, աշխատում է առեւտրային կազմակերպությունում, ըստ Գալստյանի՝ գործով մյուս մեղադրյալների հետ անձնական կապեր չի ունեցել։

Նշենք, որ գործով բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։