Կրակոցներով ինքը ցույց է տալիս, որ չէ, սրանով չես պրծել

Կրակոցներով ինքը ցույց է տալիս, որ չէ, սրանով չես պրծել

Ադրբեջանը հայտարարում է, որ նախապայման է սահմանադրության փոփոխությունը, այնուհետև առնվազն երկու պահանջ էլի կներկայացնեն, այսպես կոչված, ապառազմականացումը չորրորդն է: Կրակոցներով ինքը ցույց է տալիս, որ չէ, սրանով չես պրծել, դու դեռ պետք է տաս սա, սա, սա: Այս իշխանությունները ստեղծված իրավիճակների համար ադեկվատ լուծումներ չունեն, որևէ լուծում չունեն, տալ, տալ, լավ, ինչքա՞ն տալ։ Ո՞րն է Ադրբեջանի կարմիր գիծը։ Իրենք գնացել են անվերապահ կապիտուլյացիայի, կարմիր գիծը էլ ո՞րն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավար Արթուր Խաչատրյանը։