Արցախահայերի մի խումբ հասավ Գյումրի. ուժասպառ են, երեխաները ջերմում են

Արցախահայերի մի խումբ հասավ Գյումրի. ուժասպառ են, երեխաները ջերմում են

Քիչ առաջ Արցախից Գյումրի ժամանեց բռնի տեղահանված 200 արցախահայ։ Գերակշող մասը երեխաներ և ծերեր են, որոնք այս պահին գտնվում են Գյումրու համայնքապետարանի նախասրահում, ցուցակագրվում են, որպեսզի տեղավորվեն համապատասխան կացարաններ։

Ինչպես տեղեկացանք , համայնքապետարանը պատրաստվում է իրենց հայրենիքից  բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տեղավորել քաղաքի հյուրանոցներում, իսկ մի մասին տեղափոխել Շիրակի մարզի Թորոս գյուղի ճամբար։ Նկատենք, որ շուրջ 36 ժամ ճանապարհ եկած ծերերն ու մանուկները գրեթե ուժասպառ են։  Երեխաներից շատերը բարձր ջերմում են։

Մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց համար ամենևին կարևոր չի եղել, թե ՀՀ որ քաղաքում  են տեավորվելու, Գյումրին հատուկ չեն ընտրել, հայրաքաղաք են հասել զուտ պատահականության սկզբունքով։