Արմինե Ադիբեկյանի դեմ քրեական գործ են հարուցում
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը երեկ կանչվել է Քննչական կոմիտե: Այս մասին Ադիբեկյանը քիչ առաջ հայտնեց «Հրապարակին»: «Երեկ կանչվել եմ Քննչական կոմիտե, մեկ տարի առաջ կատարածս գրառման համար առաջիկա ժամերին պատրաստվում են իմ դեմ քրեական գործ հարուցել» , - նշեց ադրբեջանագետը:
Մենք փորձեցինք պարզել, թե խոսքը որ գրառման մասին է: Պարզվում է՝ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին կատարել է հետևյալ գրառումը. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»: Այս գրառումը Քննչական կոմիտեն համարել է հրապարակային բռնության կոչ:
Կարծիքներ