Բաքվում կրկին հակահայ հիստերիա է. ի՞նչ է պնդել ՊՆ նախարարը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է հանրապետություն այցելած Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:
Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին:
Շարունակելով Բաքվի անհեթեթ մեղադրանքներն ու խեղաթյուրելով փաստերը՝ նախարարը պնդել է, թե «Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»:
Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Հասանովը նշել է՝ «երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»:
Կարծիքներ